Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Նախարար Պապիկյանը UNDP-ի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է հեռավոր գյուղական բնակավայրեր ժողովրդավարությունը թափանցումը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում ծավալած երկարամյա և օգտակար գործունեության համար և նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարևոր է մեր երկրի համար։ «Այժմ մեր պետության համար առավել քան երբևէ կարևոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը, և այս գործում ձեր մասնակցությունն անչափ էական եմ համարում։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես` Տավուշի մարզի տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաև ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաև գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ՏԿԶ նախարարությունը, UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարևոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ և կառուցողական աշխատանքով։ Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝ Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել և հետագա զարգացման խթաններ ձևավորել»։ Դմիտրի Մարիյասինը նաև ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաև համայնքներում երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Իր հերթին նախարար Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար և հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք և հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում