Դեկտեմբերի 8-ին Կիևում կանցկացվի «Միլիոնների երթ»` ի նշան բողոքի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրությունը դադարեցնելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սպասվում է, որ մասնակիցները կհավաքվեն տեղի ժամանակով ժ. 12:00-ին` Անկախության մայդանում:
Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ասել է, որ Կիևում սրվում է հանցածին վիճակը: Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր սպառնում են իրավապահ մարմինների աշխատանքին, դատավորներին և նրանց ընտանիքներին:
Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ` իրենք տեղեկություն ունեն, որ իշխանությունները սադրանքներ են նախապատրաստում, որոնց արդյունքում կարող են տեղի ունենալ բախումներ: Ընդդիմության կարծիքով` դա կարող է հանգեցնել արտակարգ դրության ներմուծման:









































