Saturday, 08 06 2024
16:00
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը

Սաբոտաժ Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞…

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Ամբաստանյալները չէին բերվել դատարան։

Դատարանը հայտարարել է, որ ստացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանի գրությունը, ով հայտնել է, որ այս գործով ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել։

Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց, մարդիկ, ովքեր այսօր սպասում էին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատ արձակմանը, այս պահին բողոքի ցույց են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն ասել է, թե տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի դեմ սաբոտաժ է: Արտաքուստ նման տպավորություն կա, որովհետև Սեֆիլյանի և մյուսների գործով լիարժեք կոնսենսուս է առկա նրա կողմնակիցների և իշխանությունների միջև:

Ենթադրյալ սաբոտաժի հեղինակն, ըստ տրամաբանության, պետք է լինի դատական համակարգը, որը, մեղմ ասած, առայժմ անհաղորդ է մնացել հեղափոխական փոփոխություններին: Սակայն խնդիրն այն է, որ այսօրվա նիստը հետաձգվել է ոչ թե դատարանի զբաղվածության կամ այդ համակարգին առնչվող որևէ կամայական պատճառաբանությամբ, այլ այն բանի հետևանքով, որ ոստիկանությունը չի կարողացել ապահովել ամբաստանյալների ուղեկցումը ՔԿՀ:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կադրային առաջին որոշումներից մեկը վերաբերել է ոստիկանությանը և հիմքեր չկան պնդելու, որ այս ծառայությունը հավուր պատշաճի չի վերահսկվում վարչապետի կողմից: Այսինքն, գրեթե անկարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր կարող էին ոստիկանության միջոցով սաբոտաժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին:

Նիստի հետաձգման պատճառը գուցե այն է եղել, որ կառավարության մոտ բացակայել է վստահությունը, թե Վերաքննիչ դատարանն այսօր կվերանայի Սեֆիլյանի և մյուսների խափանման միջոցը և դադար է վերցվել` լուծումներ գտնելու, հասարակական լարումներից խուսափելու համար:

Չի բացառվում, իհարկե, որ գործ ունենք ընդամենը տեխնիկական պատճառների հետ: Դատարանները գերծանրաբեռնված են նիստերով և ոստիկանության համապատասխան ծառայության համար հաճախ ֆիզիկապես դժվար է լինում օրվա ընթացքում բոլոր ամբաստանյալներին դատարան հասցնելը:

Սեֆիլյանի հարազատների և կողմնակիցների ապրումները հասկանալի են, մյուս կողմից` նրանք էլ պետք է գիտակցեն, որ երկրում տեղի են ունենում այլ` տասնյակ դատավարություններ, որոնց ընթացքում նույնպես գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում