Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի սև կոշիկները, որոնցով փոփ արքան բեմ է դուրս եկել, վաճառվել են ավելի քան 32 հազար դոլարով: Այս մասին գրել է Knaisz Auctions բրիտանական աճուրդի տունը:
Կոշիկներն արժեքավոր է դարձրել Ջեքսոնի ստորագրությունը: Լոտի նախնական գինը սահմանվել է 50 հազար դոլար:
Ջեքսոնի սպիտակ ձեռնոցը՝ զարդարված Swarovski բյուրեղներով, որը կարվել է հատուկ Billie Jean երգի տեսահոլովակի համար, գնահատվել է 40 հազար դոլար` հաղորդում է ITAR-TASS-ը:
Աճուրդի տունն ընդհանուր առմամբ վաճառել է Մայքլին պատկանող 40 իր՝ նկարներ, ինքնագրով սպիտակ գլխարկ, համերգի տոմսեր ու ինքնագրով պոստերներ: