Wednesday, 01 07 2026
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՊԵԿ փոխնախագահը համաձայն չէ, որ իրենք թերացել են իրենց գործառույթներում

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը կարծում է՝ Հայաստանում յուրաքանչյուր գործարք ճիշտ փաստաթղթավորելու դեպքում վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, և կապահովվի հարկային եկամուտների էական աճ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշեց, որ իրենց կոմիտեի գերակա նպատակը հենց գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումն է Հայաստանում: Ռաֆիկ Մաշադյանն այս մասին խոսեց՝ ի պատասխան լրագրողների այն հարցադրմանը, թե ՊԵԿ-ն ինչու իր գործառույթը ժամանակին չի կատարել, որ այսօր դա անում է Ազգային անվտանգության ծառայությունը: «Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ: Աշխարհում չկա մի երկիր, որում ստվեր գոյություն չունենա»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ բնական է, որ խոշոր հարկ վճարողներն են ստուգումների թիրախում, քանի որ Հայաստանում հարկային եկամուտների 80 տոկոսն ապահովում են հենց այդ տնտեսավարողները:

«Արդյոք մտավախություն չունե՞ն, որ ԱԱԾ գործողություններից հետո խոշոր հարկ վճարող ընկերությունները դադարեցնեն գործունեությունը» հարցին ի պատասխան՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց. «Ես չեմ կարող գնահատական տալ, որ այդ գործընթացի արդյունքում բիզնես կփակվի: Իմ կարծիքով՝ բիզնեսն այնպես պետք է կառուցել, որ այն գոյատևի ու արդյունքներ տա՝ ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Ինչ վերաբերում է ստուգումների արդյունքում հարկային մուտքերի ավելացմանը, ապա ՊԵԿ փոխնախագահը նախ նշեց, որ ստուգումներ իրականացնում է ոչ թե իրենց գերատեսչությունը, այլ ԱԱԾ-ն, որի կողմից խնդիրներ արձանագրելու դեպքում ընկերությունները ստուգման ակտերով օրենքով սահմանված ժամկետով կպարտավորեցվեն վճարման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում