Էմանուել Մակրոնի դեմ ցույցի ժամանակ, որ տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը՝ Փարիզում, հավաքի մասնակիցները պաստառներ են տարել, որոնց վրա ֆրանսիացի նախագահը պատկերված է եղել նացիստական համազգեստով և իսրայելական դրոշով։
Հակասեմականության դեմ պայքարի ֆրանսիական գործակալությունը ոստիկանություն է դիմել, պնդելով, որ տվյալ պաստառը բռնության սադրանք է։
Մակրոնի տնտեսական բարեփոխումների դեմ ցույցը կազմակերպված է եղել ուլտրաձախ ուժերի կողմից։







































