Նախաձեռնող չեխերը՝ Europa Events ընկերության գլխավորությամբ, Պրագայում կեղծ հանդիպում են կազմակերպել կինեմատոգրաֆի աստղ Սիլվեսթր Սթալոնեի հետ։ Կազմակերպչական աշխատանքները գերազանց են ընթացել, տոմսերը վաճառվել են։
Միակ խնդիրն այն է եղել, որ դերասանն ինքը հանդիպման մասին ոչինչ չի իմացել։

Հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 26-ին։ Տոմսերի մեծ մասը վաճառվել է 95 դոլարով, VIP տոմսերը՝ 2,8 հազար դոլարով։
Այնուամենայնիվ, Պրագայի ոստիկանությունից հաղորդել են, որ խաբված հանդիսատեսից ոչ մեկը դեռևս բողոքով ոստիկանություն չի դիմել։









































