Friday, 12 06 2026
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան

«Ծիծեռնակաբերդում մտածում էի՝ եթե պապս արել է, ես երբեք չեմ անի…». Թուրք ուսանող

168.am-ը գրում է. Ի՞նչ կաներ շարքային հայն այսօր, եթե հանկարծ փողոցում մի թուրքի հանդիպեր։ Կզարմանա՞ր, կփորձե՞ր հետը խոսել, կհարձակվեր վրա՞ն, թե՞ անտարբեր կանցներ։ Այս հարցին բոլորն էլ կարող են վերացական պատասխաններ տալ։ Թուրքագետ ընկերներիցս մեկը որոշել էր ինձ մի թուրք տղայի հետ ծանոթացնել, ով Հայաստանում է ապրում։ Սկզբում կարծեցի՝ թուրքահայ է։ Բայց Մուրադն ինձ նույնիսկ իր թուրքական անձնագիրը ցույց տվեց՝ ապացուցելու, որ «մաքուր» թուրք է։

Մուրադ Այդեմիրը 28 տարեկան է։ Սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Ազատորեն քայլում է Երևանի փողոցներով։ Մեկ տարի է Հայաստանում, բայց արդեն բավականին լավ խոսում է հայերեն։ Երբեմն էպիկ սխալներ է թույլ տալիս՝ հայոց լեզվին կատարյալ չտիրապետելու պատճառով։

Մուրադի հետ 168.am-ի զրույցը տեղի է ունեցել հենց հայերենով:

– Մուրա՛դ, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր սովորել Երևանի Մայր բուհում։

– Թուրքիայում՝ բակալավրիատում սովորելիս, շատ էի հետաքրքրվում տարածաշրջանային խնդիրներով։ Ցանկություն ունեի ուսումնասիրելու Կովկասի ազգերի փոխհարաբերությունները, նրանց տարածքային անվտանգությունը։ Եկա և անցյալ տարի ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Կովկասագիտության մագիստրատուրա։ Բայց այնտեղի դասընթացներում շեշտը պատմության վրա էր, ոչ թե՝ ինձ հետաքրքրող միջազգային հարաբերությունների։ Այս տարի բաժինս փոխեցի՝  իրանագիտություն։ Այստեղ էլ մի խնդիր կա՝ պարսկերեն չգիտեմ։ Իսկ առանց պարսկերենի շատ դժվար է այս բաժնում սովորելը։ Մտածում եմ՝ բաժինս կրկին փոխել՝ գնալ միջազգային հարաբերություններ։ Նվազագույնը դեռ 6 ամիս Հայաստանում եմ մնալու։ Հետո՝ միգուցե և հայրենիք վերադառնամ։

– Ինչո՞ւ հենց Հայաստանում որոշեցիր ուսումդ շարունակել։

– Ես ունեի հնարավորություն Վրաստանում կամ Ադրբեջանում սովորելու, բայց Հայաստանն ընտրեցի։ Ուզում էի ճանաչել հայերին, տեսնել Հայաստանը։

– Հայաստան գալու որոշմանդ հարազատներդ, ընկերներդ ինչպե՞ս են վերաբերվել։

– Շատերը դեմ են եղել։ Մայրս, երբ իմացավ՝ վախեցավ։ Ասաց՝ մի գնա, քեզ կսպանեն (ծիծաղում է.- Ժ.Պ.)։ Ընկերներիս մի մասը զգուշացնում էր, որ հետագայում Թուրքիայում քաղաքացիական առումներով կարող եմ խնդիրներ ունենալ։ Բայց ծանոթներ էլ ունեի, որ ասում էին՝ ճիշտ ես վարվում, առաջին քայլը դու կատարիր, թող մյուսների համար օրինակ լինի։

– Իսկ Երևանում քեզ ինչպե՞ս ընդունեցին։

– Իմ սպասածից շատ ավելի դրական։ Իմ ազգության հետ կապված դեռ ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Չհաշված, որ մի երկու օր առաջ վարսավիրը մազերս փչացրել է, բայց չեմ կարծում՝ դա այն պատճառով էր, որ ասացի՝ թուրք եմ։ Այստեղ հայերի մեծ մասը թուրք ընդհանրապես չի տեսել։ Ինձ ընդունում էին՝ որպես այլմոլորակայինի, երբեմն այնպես էին նայում, կարծես ուզում էին կոտոշներ գտնել գլխիս վրա։

– Տեղյա՞կ ես հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած պատմությանը, Հայոց ցեղասպանությանը։

– Ամբողջ պատմությունն, անկեղծ ասած, չգիտեմ։ Թուրքիայում սովորելուս ժամանակ դա երբեք չի հետաքրքրել ինձ, բայց դա իմ սխալը չէ։ Մեր կրթական համակարգի մեջ հայ-թուրքական խնդիրները շատ քիչ տեղ են ունենում։ Եղել է ժամանակ, որ անձնական հետաքրքրություն ունեցել եմ, ցանկացել եմ պարզել՝ ի՞նչ է իրականում կատարվել, բայց գիտակցում էի, որ պետք է համեմատեմ երկու կողմի աղբյուրներն էլ։ Ես մտածում եմ այնպես, ինչպես Թուրքիայում է մարդկանց մի մասը մտածում՝ լավ, հայերը կորցրել են հայրենիք, մենք էլ կայսրություն ենք կորցրել՝ Օսմանյան կայսրությունը։ Մեր զինվորներն էլ են զոհվել, հայ մարդիկ էլ։ Պարզապես հայերի ցավին մեր մասնագետները շատ ուշադրություն չեն դարձնում։

– Եկար Հայաստան։ Որևէ կերպ մտածելակերպդ փոխվե՞ց։

– Այդպես կտրուկ չեմ կարող ասել։ Ես պատրաստ էի որոշ առումով մտքերս  փոխելուն, քանի որ հասկանում էի՝ հենց Հայաստանը, հայերին տեսնեմ, դրանք կդադարեն ինձ համար անհասկանալի, օտար բան լինել։ Եթե չես տեսել, ինչպե՞ս կարող ես հասկանալ ինչ-որ բան։ Իմ մտածելակերպն այսպիսին է. մարդ պետք է խիղճ ունենա։ Եթե խղճովդ ես մոտենում, առաջնորդվում, մեջդ հակասություններ չես ունենա։ Դուք ասում եք՝ գենոցիդ է, մենք ասում ենք՝ գենոցիդ չէ։ Այստեղ վիճելն անիմաստ է։ Կարևորն այն է, որ սպանված մարդիկ են եղել։ Ոչ թե մահացած, այլ հենց սպանված, զոհ դարձած։ Մարդը մարդու է սպանել. սա է ամբողջ ցավը։

– Իսկ հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է։

– Հայերին թուրքերը նույն ձևով են վերաբերվում, ինչպես թուրքերին՝ հայերը։ Բայց նայած քաղաքում։ Կան քաղաքներ, որտեղ ատելությունը գրեթե բացակայում է։ Հայերի նկատմամբ անհնար է, որ վերաբերմունքս չփոխեի։ Ես հիմա կարող եմ ասել, որ ինչ իմ ձեռքից կգա՝ այս երկու ազգերի հարաբերությունները վերականգնելու, լավացնելու համար՝ ես կանեմ։ Բայց մի հոգին քիչ է, իհարկե։ Նաև եթե ես քայլ արեցի, հայն էլ պետք է նման քայլ անի։ Հայ թուրքագետները, Թուրքիան լավ ճանաչելու համար, պետք է Թուրքիա գնան, զգան մեր երկիրը։ Առանց երկկողմանի քայլերի, զիջումների՝ հաշտություն հնարավոր չէ պատկերացնել։ Ես կարծում եմ, որ մենք էլ Հայաստանի կարիքն ունենք։ Թուրքիային ձեռնտու է իր շրջապատում ուժեղ երկրներ տեսնելը։

– Ապրիլի 24-ը տեսել ես Երևանում։ Ի՞նչ էիր անում այդ օրը։

– Բոլորի հետ գնացել եմ Ծիծեռնակաբերդ։ Կարծում եմ՝ աշխարհում չի կարող ոչ մեկը զգալ այն, ինչ թուրքն է զգում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում։ Տեսնում էի, որ մարդկանց համար շատ ծանր օր է։ Ինձ համար էլ էր շատ ցավալի։ Ծիծեռնակաբերդում կանգնած՝ մտածում էի՝ եթե նույնիսկ իմ պապն արել է այս ամենը, ես երբեք չեմ անի…

Ամբողջությամբ կարդացեք՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում