Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հեղափոխության ստվերը

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին ասել է, թե նախընտրելի կհամարեր, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում լինի համաժողովրդական միասնական ցուցակ:

Անկեղծ ասած` լավ չենք պատկերացնում, թե ինչպես է իրականություն դառնալու Հովհաննիսյանի առաջարկած տարբերակը: Համենայնդեպս, հասկանալի է, որ դա Հայաստանը տանելու է ոչ թե ժողովրդավարության, այլ հեղափոխական դիկտատուրայի ճանապարհով, որը երկրին որևէ լավ բան չի խոստանում:

Այսօր Հայաստանի քաղաքական համակարգի առջև ծառացած է երկու փոխկապակցված հրամայական. դա արտահերթ ընտրությունների միջոցով թավշյա հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտուլացումն է, և կառավարությանը դեմոկրատական հակակշռի ստեղծումը:

Երկրորդ խնդիրն իր համար օրակարգային է համարել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը: Տեսականորեն նման առաքելության կարող են հավակնել «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի միայնակ մասնակցել խորհրդարանական առաջիկա ընտրություններին:

Փաշինյանի ապագա կառավարությանը դեմոկրատական հակակշիռ ստեղծելը խիստ կենսական անհրաժեշտություն է, որովհետև երբ այլընտրանքի դերում հանդես է գալիս քրեաօլիգարխիան կամ հակահեղափոխությունը, իշխանության համար միշտ գայթակղիչ է «հանցավոր ռեժիմի» դեմ պայքարել ցանկացած մեթոդներով, մանավանդ, երբ դա դուր է գալիս հասարակությանը: Հեղափոխական տրամաբանությունը, դեմոկրատական հակակշռի բացակայության պարագայում, կարող է հանգեցնել բոնապարտիզմի կամ նոր օլիգարխիայի ստեղծմանը:

Հետխորհրդային հեղափոխությունների երկու սցենարներ էլ իրականություն են դարձել:

Վրացական Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը կարողացավ ստեղծել միանգամայն նոր Վրաստան, սակայն դեմոկրատական հակակշռի բացակայությունը երիտասարդ առաջնորդի մոտ ծնեց բոնապարտզիմի բարդույթ, ինչը, ի վերջո, հանգեցրեց Վրաստանից Սաակաշվիլիի անփառունակ հեռացմանը:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր նախագահությունը նույնպես սկսեց հակակոռուպցիոն կամպանիայով, սակայն դեմոկրատական հակակշռի բացակայությունը հանգեցրեց, այսպես կոչված, Մայդանի օլիգարխիայի ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մեծ հաշվով, առայժմ գլոբալ սխալներ չի արել, սակայն հեղափոխական հռետորաբանության ստվերում նկատվում են ավտորիտարիզմի թույլ էլեմենտներ, որոնք ժամանակի ընթացքում կուժեղանան, եթե առաջիկա ընտրություններում դեմոկրատական հակակշիռը չկայանա: ՀՀԿ-ի դեմ նույնիսկ խորթ մեթոդների կիրառումը հասարակությունը կդիմավորի ծափերով, որովհետև Սերժ Սարգսյանի կուսակցությունը վերջին քսան տարում, մեղմ ասած, «վաստակել» է ատելության այդ պաշարը: Մյուս կողմից` քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը, օրինակ, չի նպաստում, որ հասարակության առաջնային մանդատն ունեցող միակ պետական կառույցի ղեկավարությունն անտեսված է պետական կարևոր միջոցառումից: Երբ դրա մասին ահազանգում է ՀՀԿ-ն, դա օբյեկտիվորեն ընկալվում է որպես հակահեղափոխության դրսևորում: Միանգամայն այլ կլիներ ընկալումը, եթե կառավարությունից պետական մարմինների նկատմամբ հարգալից վերաբերմունք պահանջեր դեմոկրատական այլընտրանքը:

Նույն տրամաբանությամբ չի կարելի հեղափոխական լոգիկայով արդարացնել կտրուկ քայլերը, սակայն օրենքին հղում անելով, օգտվել արտոնությունների համակարգից: Այդ մասին ՀՀԿ-ն բարձրաձայնել չի կարող, բայց դեմոկրատական ընդդիմությունը կարող է:

Հեղափոխությունից` հակահեղափոխություն կամ բոնապարտիզմի, կես քայլ է, եթե կառավարությունը չունենա դեմոկրատական հակակշիռ: Յուրաքանչյուր հեղափոխություն` լույսից բացի, ունենում է ստվեր:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում