Սաուդյան Արաբիայի Խորհրդատվական խորհուրդը (օրինախորհրդակցական մարմին) ընդունել Է օրենք, որը կանանց պաշտպանում Է ագրեսիայի բոլոր ձևերից և սեռական ոտնձգություններից: Այս մասին հաղորդում է Arab News պարբերականը։
Նման միջոցներ թագավորության պատմության մեջ սահմանվում են առաջին անգամ և առավելապես կոչված են ապահովելու կին վարորդների անվտանգությունը, որոնք արդեն հունիսի 24-ից կկարողանան առանց տղամարդկանց ուղեկցության ազատորեն ճամփորդել թագավորությունում։
«Ընդունված օրենքն ուղղված Է հետամտումների դեմ պայքարին, կօգնի կանխել բռնարարքները, պատժել մեղավորներին եւ պաշտպանել զոհերին: Օրենքի գործողությունը տարածվում Է բոլոր տարիքի երկու սեռերի ներկայացուցիչների վրա»,-ասել Է Կոնսուլտատիվ խորհրդի անդամ Հոդա ալ Խելայսին: Այսուհետեւ սեռական ոտնձգության մեջ մեղադրվողին սպառնում Է երկուսից մինչեւ հինգ տարվա ազատազրկում կամ 26,6 հազար դոլարից մինչեւ 80 հազար դոլար տուգանք՝ կախված հանցագործության ծանրությունից:
Վիճակագրության համաձայն, 2014 թվականին Սաուդյան Արաբիայում այս կամ այն ձեւով սեռական ոտնձգությունների Է ենթարկվել 18-ից մինչեւ 48 տարեկան կանանց 80 տոկոսը: 2016 թվականին տուժածների թիվը ավելացել Է 11,4 տոկոսով։




































