Saturday, 08 06 2024
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին

«Ըսկի գերմանացիք սենց պլեն չեն պահել, դավադիտ էլանք». Նոր զարգացումներ Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և արդարացման դատավճիռ են ակնկալում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը շարունակեց միջնորդությունների շարքը:

Այս անգամ փաստաբանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել ենթադրյալ հանցագործների կողմից օգտագործված մեքենայի՝ «ՎԱԶ-2107»-ի խուզարկության մասին արձանագրությունը, ճանաչել այդ մեքենայից առգրավված առարկաների ու հենց այդ ավտոմեքենայի՝ որպես ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը:

Պաշտպանը նշեց, որ դեպքից հետո դեպքի վայրում մնացած «ՎԱԶ-2107»-ը խուզարկության է ենթարկվել, մեքենայի տարբեր մասերից՝ նստատեղերից, բռնակներից նմուշներ են վերցվել, ոտքերի համար նախատեսված մասից հողի նմուշներ են վերցվել, փաթեթավորվել, հանձնվել փորձագետներին:

Մեքենայում հայտնաբերվել է պլաստմասսայից երեք շիշ՝ երկուսը՝ «Ֆանտայի», մեկը՝ «Բյուրեղ» ջրի: Հետևի նստատեղին մարզական սև պայուսակ է հայտնաբերվել, որի մեջ եղել են սրբիչ՝ սև հետքերով, սև ռետինե կտոր: Պայուսակի երկու բռնակների մեջտեղի հատվածները, մեքենայի նստատեղերի կտորները վերցվել ու փաթեթավորվել են, հանձնվել են փորձագետներին: Մեքենայի դռներն ու լուսամուտները փակվել են, կնիքվել, մեքենան փակ վիճակում տեղափոխվել է Էրեբունու ոստիկանության բաժին:

Մեքենայից առգրավված նմուշների հիման վրա կատարվել են դատագենետիկական փորձաքննություններ, դատակենսաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություն, մեքենան ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:

Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ մեքենայի խուզարկության արձանագրությունը պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց, քանի որ խուզարկությունը կատարվել է օրենքով սահմանված կարգի էական խախտումներով, մեքենայից վերցված առարկաները՝ նմուշները, պատշաճ չեն փաթեթավորվել, հնարավոր չէ բացառել այդ առարկաների վրա հետքերը փոխելու, դրանց վրա արտաքին այլ ներգործություններ ունենալու հնարավորությունները:

Փաստաբանն ընդգծեց՝ անհնար է հանգել եզրակացության՝ 2015 թվականի մարտի 4-ին կատարված հիշյալ խուզարկության ժամանակ ներկա եղե՞լ են այն երկու ընթերակաները, որոնց ստորագրությունները կան արձանագրության մեջ: Եթե անգամ ընթերականերից մեկը ներկա էր, ապա նա ի վիճակի՞ էր հասկանալու կատարվող գործողությունները, քանզի ընթերակա Կ. Սարգսյանը դատարանում հարցաքննվելու ժամանակ ասել է, թե ոչինչ չի հիշում հիշյալ խուզարկության վերաբերյալ: Կ. Սարգսյանն ընդունել է, որ խուզարկության արձանագրության մեջ առկա է իր ստորագրությունը, բայց նշել է, թե ստորագրել է՝ առանց արձանագրությունն ընթերցելու:

Խուզարկության գործողությանը մասնակից երկրորդ ընթերակային դատարանը չի կարողացել հայտնաբերել: Փաստաբանը նշեց՝ Նուբարաշենի խճուղու՝ արձանագրության մեջ ամրագրված հասցեում և արձանագրության մեջ ամրագրված տարեթվին ծնված Յ. Գալստյան «գոյություն չունի»:

Պաշտպանը նշեց, որ «ՎԱԶ-2107»-ից որպես նմուշ վերցված  առարկաները պատշաճ չեն փաթեթավորվել, դատարանում կողմերը համոզվել են, որ առանց կնիքները վնասելու՝ հնարավոր էր բոլոր փաթեթները բացել:

Արտագնա դատական նիստի ժամանակ կողմերը զննության են ենթարկել գործով իրեղեն ապացույց ճանաչված «ՎԱԶ-2107»-ը: Բոլորի համար, ըստ պաշտպանի, ակնհայտ է եղել, որ մեքենայի դռների վրա կնիքներ չեն եղել, նույնիսկ կնիքների կամ գոնե սոսնձի հետքեր չեն եղել, մեքենայի սրահը տակնուվրա արված էր, մեքենայի սրահից բացակայում էին որոշ առարկաներ:

Պաշտպանն ընդգծեց՝ մեքենայի այդօրինակ վիճակը պաշտպանական կողմին զրկում է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն անելու հնարավորությունից:

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության տարածքում իբր թե պահպանվող մեքենայի վրա արտաքին ներգործությունը ակնհայտ է, այն թալանվել է, նման պայմաններում մեքենան չի կարող իրեղեն ապացույցի նշանակություն ունենալ: Նման իրավիճակում, ըստ պաշտպանի՝ ցանկացած մարդու մատնահետքերը կարող էին գտնել այդ մեքենայի վրա. «Իմն էլ, ձերն էլ… բոլորս կարող էինք էստեղ նստած լինել…»:

Պաշտպանը նշեց՝ եթե այս ապացույցները պիտի դրվեն մեղադրական դատավճռի հիմքում, ապա այս դատաքննությունն իմաստազուրկ է դառնում՝ դատավորը կարող էր մեղադրական եզրակացության տակ ստորագրել՝ որպես դատավճռի, ու գործը կարող էր չքննել:

Հիշյալ ապացույցների ձեռքբերման, փաթեթավորման ու պահպանման գործում, ըստ պաշտպանի, առկա են օրենքով նախատեսված կարգի էական խախտումներ, այդ ապացույցները պետք է անթույլատրելի ապացույցներ ճանաչվեն:

Պաշտպանը պնդեց, որ միջնորդությունը քննարկվի դատաքննության ընթացքում:

Մեղադրող դատախազ Ա. Արամյանն առարկեց միջնորդության դեմ: Նշեց, որ ընթերականերից մեկը դատարանում իրոք ասել է, թե խուզարկության մանրամասները չի հիշում, բայց նա չի բացառել, որ դեպքի օրը աշխատանքից տուն գնալու ժամանակ իրեն մասնակից դարձրած լինեն գործողությանը:

Երկրորդ ընթերական, ըստ մեղադրողի, գոյություն ունի, նա պարզապես Հայաստանում չէ, իսկ արձանագրության մեջ առկա հասցեի տարբերությունը հասցեի փոփոխության պատճառով է:

Ըստ մեղադրողի՝ հիշյալ մեքենայի խուզարկությունը կատարվել է օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, ձեռք են բերվել համապատասխան ապացույցներ, պատշաճ փաթեթավորվել են:

Ինչ վերաբերում է մեքենայի պահպանությանը, ապա ըստ մեղադրողի՝ քանի որ դեպքից հետո տևական ժամանակ է անցել, հնարավոր է՝ օբյեկտիվ պատճառներով նույնիսկ կնիքները բացվել են, բայց կնիքների բացումը չի կարող կասկածի տակ դնել արդեն ձեռք բերված ապացույցի թույլատրելիությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը միացավ մեղադրողի առարկությանը, նշեց, որ տարբեր գործերով շատ տարածված է, որ վկաներն են դատարանում ասում, թե ոչինչ չեն հիշում, այս դեպքում էլ ընթերական է այդպես ասել, ինչի համար «բազմաթիվ հանգամանքներ կարող էին լինել»: Ըստ Ե. Սարգսյանի՝ ընթերակայի մասնակցությունը մեքենայի խուզարկությանը կասկածի տակ չի դրվում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ռեպլիկով հանդես եկավ և իր խոսքը եզրափակեց այսպես. «Մի հատ ձևի համար ապացույց չկա, դուք եք տեսել թալանված մեքենան, դա իրեղեն ապացո՞ւյց է»:

Դատարանը, կողմերին լսելով, որոշեց՝ պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգել, դրան, ինչպես նախորդ նմանատիպ միջնորդություններին անդրադառնալ խոհրդակացական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Այնուհետև փաստաբան Լուսինե Սահակյանի ու նախագահող դատավորի միջև տեսական վիճաբանություն եղավ՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդություններն անհապա՞ղ, թե՞ խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելու ժամանակ լուծելու հարցի վերաբերյալ:

Լուսինե Սահակյանը դատավորին կոչ արեց ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությունները մերժելուց  հետո վերադառնալ ու վերսկսել դատաքննությունը, քանի որ այդ դեպքում ինքը բազմաթիվ միջնորդություններ պիտի անի՝ կապված իր կարծիքով՝ անթույլատրելի ապացույցների օգտագործմամբ կատարված փորձաքննությունների եզրակացությունների, ինչպես նաև՝ կրկնակի փորձաքննություններ նշանակելու հարցերի հետ: Կողմերը պիտի իմանան՝  ճառերում ի՞նչ ապացույցների վրա հղում կատարեն, ընդհանրապես՝ ի՞նչ ասեն իրենց ճառերում: Պաշտպանը նշեց, որ Հայաստանում արդեն կան դատավորներ, որոնք  ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությունները լուծում են մինչև վերջնական դատական ակտ կայացնելը: Իսկ այս գործով, ըստ Լուսինե Սահակյանի, քանի որ ապացույցներ չկան, մեղադրողին այլ բան չի մնում, քան՝ մեղադրանքից հրաժարվելը…

Նախագահողը դիտողություն արեց. «Պայմանով դատաքննություն չենք իրականացնում»: Նախագահողը նշեց, որ պաշտպանի միջնորդությունը լուծելու համար դատարանը պետք է իրավական գնահատական տա ապացույցներին, ինչը չի կարող անել ավելի վաղ, քան՝ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ քննելու պահը, այսինքն՝ վերջնական դատական ակտ կայացնելուց առաջ՝ խորհրդկացական սենյակում:

Լուսինե Սահակյանը եզրափակեց. «Եթե դատաքննությունը հայտարարեք ավարտված, իմ պաշտպանյալների իրավունքները կխախտեք»:

Բայց նախագահողը չկարողացավ հայտարարել դատաքննության ավարտի մասին, քանի որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե ինքն էլ միջնորդություն ունի, որը կներկայացնի հաջորդ դատական նիստում:

Ամբաստանյալները դժգոհեցին դատաքննության ձգձգումից: Սարգիս Գրիգորյանը՝ Ծգըլը բացականչեց. «Ինչ էլել ա, մեր հետ ա էլել, ըսկի գերմանացիք սենց պլեն չեն պահել, դավադիտ էլանք»:

Վահան Հակոբյանը՝ Գաստիկն էլ ասաց. «Մենք կապ չունենք»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում