«Մեծ գեղեցկություն» ֆիլմը լավագույնն է ճանաչվել երեկ երեկոյան անցկացված European Film Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը ընդունված է անվանել «եվրոպական «Օսկար»: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի նկարահանած այս ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսուրա, լավագույն տղամարդու դեր (Թոնի Սերվիլլո) և լավագույն մոնտաժ անվանակարգերում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել բելգիացի Վիրլե Բաեթենսը` «Կոտրված շրջան» ֆիլմում դերակատարման համար: Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է հատուկ մրցանակի՝ «համաշխարհային կինոյում ունեցած եվրոպական ներդրման համար»:









































