Որևէ մեկնաբանություն չունեմ, որ Արթուր Գևորգյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը եւ դուրս է եկել նաեւ հանրապետական կուսակցությունից՝ պահպանելով մանդատը, որովհետեւ քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չի, որ մարդիկ գալին կամ գնում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա իր որոշումն է: Հաշվի առնելով գորչծընկերային հարաբերությունները, ես որևէ գնահատական չեմ տալիս, կարծում եմ՝ խմբակցությունը գնահատական կտա»,-ասաց Շարմազանովը: