Նախօրեին Մայլի Սայրուսը մասնակցել է Լոս Անջելեսում կայացած Jingle Ball պարահանդեսին, որի կազմակերպիչը KIIS FM ռադիոկայանն է հանդիսացել:
21-ամյա երգչուհին ելույթ է ունեցել արարողությանը և դատարկ շիշը ձեռքին Սանտա Կլաուսի հետ twerking է պարել: Կարմիր փայլեր, դուրս գցած լեզու և Chanel-ի մորթե պայուսակ. այս ամենը մենք արդեն տեսել ենք:
Ավելի վաղ Մայլին Twitter-ի իր էջում գրել էր, որ շատ է անհանգստանում, որ պետք է առանց մոր ներկայության ելույթ ունենա:










































