Սլովենական դերասան Յուրի Բրադաչը, որը Bad Romance երգի տեսահոլովակում Լեդի Գագայի սիրեկանի դերն է խաղացել, բռնվել է Սան–Ֆերնանդոյի ոստիկանների կողմից՝ խանութից կանանց զուգագուլպաներ և ներքնաշորեր գողանալու փորձի ժամանակ։

Դերասանին բռնել են 29,50 դոլար ընդհանուր արժեքով մի քանի իր գողանալու համար։ Ըստ Բրադաչի՝ նա խանութից դուրս է եկել կնոջը փնտրելու, իսկ տեղի ունեցածը պարզապես թյուրիմացություն է։ Դերասանը ընդգծել է, որ եթե ցանկանար ներքնազգեստ գողանալ, այն բացեիբաց չէր պահի ձեռքում՝ խանութից դուրս գալիս։

2009 թվականին դուրս եկած Bad Romance տեսահոլովակում Բրադաչը ոսկե ծնոտով տղամարդու դերն է խաղացել, որը մահճակալի վրա նստած հետևում է, թե ինչպես է հանվում Գագան, իսկ հետո այրվում է կրակներում։









































