Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

25 տարի հետո վագոններում մարդիկ պիտի չլինեին. Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը չէր հասնի 25 հազարի, եթե սեյսմիկ ռիսկերը գնահատված լինեին ոչ թե առավելագույնը 7, այլ՝ 9 բալ և ավելի: Շենքերի կառուցման թերացումները հիմնականում եղել են շինարարական աշխատանքների պատճառով, որը մեծ դաս պիտի լինի՝ այժմ շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունների համար:

Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այսօր արդեն սեյսմակայունության ֆոնը բարձրացված է, սակայն ոչ բոլոր շինարարական կազմակերպություններն են աշխատանքն իրականացնում խիստ հսկողության և հետևողականության ներքո:

Խոսելով խիտ կառուցապատման մասին` նա նշեց, որ իրենք բազմաթիվ անգամ ասել են, որ միայն կայուն շենքեր կառուցելը բավարար չէ ապահովության համար, խիտ կառուցապատումը ևս կարող է հանգեցնել աղետների: Երկրաշարժի դեպքում փլված շենքերի բեկորները թույլ չեն տա կազմակերպել փրկարարական աշխատանքներ. «Այժմ քաղաքում կան տասնվեց, քսանհարկանի շենքեր, նախագծումով նման շենքերի հնարավորություն տրվում է, բայց մեր տարածքի համար որոշում կա, որը 9 հարկից ավել չի թույլատրվում կառուցել»:

Անդրադառնալով երկրաշարժից հետո տուժածներին ցուցաբերված օգնությանը` Մկրտիչ Մինասյանը ընդգծեց, որ այս տարիներին ավելին էր հնարավոր անել. «Քսանհինգ տարի հետո վագոններում մարդիկ պիտի չլինեին, մարդիկ պիտի չլինեին, որ կտուր չունենային, բնակարան չունենային: Շատ դանդաղ են արվում աշխատանքները, ուղղվածություն չկա, որ միանգամից վերջ դրվի այդ հարցերին, քսանհինգ տարին մի ամբողջ սերնդի կյանք է, մարդիկ կան, որ ծնվել են վագոն-տնակներում և 25 տարեկանում էլի նույն վիճակում են»:

Նա հավելեց, որ եթե Գյումրիում մինչև հիմա կա մոտ 5 հազար ընտանիք, որը բնակարան չունի, դա շատ վատ ցուցանիշ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում