Սպիտակ տունը որոշում Է կայացրել հետաձգել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին: Այս մասին մայիսի 28-ին հայտնել Է The Wall Street Journal պարբերականը։
Սպիտակ տունը պատրաստ Էր նոր պատժամիջոցների մասին հայտարարել արդեն մայիսի 29-ին, բայց մայիսի 28-ին անորոշ ժամանակով հրաժարվել Է այդ միջոցներից, նշել Է թերթի զրուցակիցներից մեկը:




































