Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում` ավտոկայանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի (բեռնատար) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 575 ОТ 64 պետհամարանիշով ավտոմեքենան:











































