Ռուսական արժույթը նվազում է դոլարի նկատմամբ և կարող է վնասով փակել չորրորդ հերթական շրջանը՝ նավթի և աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին ապրիլ ամսից սկսած անկման ամենաերկարատև ժամանակահատվածը արձանագրելով: Ժամը 16: 00-ի դրությամբ ռուբլին դոլարի նկատմամբ նվազել է 0.1% -ով`գրանցելով 62.345 ցուցանիշը:
«ՌԴ ֆինանսների նախարարությունը, աշխարհաքաղաքականությունը, առևտրային պատերազմները և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նորմալացումը երկար ժամանակ ռուբլու դեմ կխաղան»,- Bloomberg-ին ասել է Sputnik AM-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լոսևը: Ռուբլին կարող է միայն իրավիճակային աջակցություն ստանալ դրական գլոբալ իրադարձությունների դեպքում, օրինակ `Իրանի հետ նոր գործարքի կամ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի հաջողության դեպքում՝ նշել է Լոսևը:









































