Ֆրանսիայի իշխանությունները քաղաքացիություն կտրամադրեն Մալիից Եվրոպա ներգաղթած Մամուդ Հասամին, ով, իր կյանքը վտանգելով, Փարիզում փրկել է չորրորդ հարկի պատշգամբից կախված երեխային: Այս մասին տեղեկացում է charter97.org-ը:
Միջադեպը պատկերող տեսանյութը մեծ արագությամբ տարածվել է համացանցում: Պատշգամբից պատշգամ ճարպկորեն բարձրացող Հասամին «սարդ-մարդ» են անվանում մեկնաբանություններում:
Hero climbs up outside of Paris building to save child dangling from balcony. This guy Peter Parker as in Spiderman! Humanity still exists.
Mamoudou Gassama (22 years old from Mali) scaled 4 storeys in 30 seconds to save child dangling. Good job brother, wakanda forever! pic.twitter.com/jJavpXDAGu
— Netizen Bego (@netizenbego) May 28, 2018
Ներգաղթյալին իր մոտ է հրավիրել նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնել խիզախ արարքի համար և արիության համար վկայագիր է շնորհել:
Մամուդ Հասամը նաև փրկարարի աշխատանք կստանա:









































