Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, դա պուտինյան Ռուսաստանի կողմից ինքնավար պետության քաղաքական ռեյդերական նվաճում է Եվրոպայի կենտրոնում: Ինչպես հաղորդում է korrespondent-ը` վկայակոչելով ուկրաինական ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության մամլո ծառայությունը, այս մասին Կիևում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Մենք չենք միջամտում Ուկրաինայի ներքին գործերին, սակայն բոլորը հասկանում են, որ Ուկրաինան այլ ուղի չունի, բացի Եվրոպա գնալուց, քանի որ դա սկզբունքների և արժեքների ընտրություն է: Այդ պատճառով այսօր բոլորն անհանգստանում են Ուկրաինայի համար և ցանկանում են օգնել»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը և Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը ժամանել են Կիև: ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպել է նրանց և Մոլդովայի նախկին վարչապետի հետ: