Ուկրաինական ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիևի Անկախության մայդանում հանդիպել է Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի հետ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրանք քննարկել են Ուկրաինայի իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կլիչկոն հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ: Նրանք միասին ճաշել են:
Ֆիլատը և Սաակաշվիլին իրենց աջակցությունն են հայտնել ուկրաինացի ժողովրդի եվրաինտեգրման ձգտումներին և իրավունքների խաղաղ պաշտպանությանը: