Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` կիսապաշտպան Էդեն Ազարը պետք է հասկանա, որ խաղի բարձր մակարդակը պետք է ուղեկցվի նաև պատասխանատվության բարձր զգացումով:
«Էդենն Էդենն է: Նա շատ տաղանդավոր է և կարող է ավելի շատ զարգանալ, բարելավել խաղային որակները: Կարծում եմ, նա պետք է աշխատի հանդիպումների մեկնարկներն ավելի հաջող անցկացնելու ուղղությամբ:
Եթե Ազարն անմիջապես կենտրոնանա, միանա խաղին, նա անկրկնելի ֆուտբոլիստ կդառնա, քանի որ իսկապես անսահման ներուժ ունի»,- ասել է Մոուրինյոն:









































