Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների առևտրի նախարարները ստորագրել են ԱՀԿ-ի ստեղծումից ի վեր (1995թ.) ամենախոշոր բարեփոխումների նախագիծը: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Բալի կղզում անցկացվող համաժողովում 4 օր շարունակվել են բարեփոխումների նախագծի վերաբերյալ բանակցությունները: Նախագիծը մշակել է ԱՀԿ ղեկավար Ռոբերտո Ազևեդոն: Համաձայն ԱՀԿ կանոնների, որի կազմում կա 159 պետություն, բարեփոխումների հաստատման համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը:
Ըստ համաձայնագրի՝ զարգացող երկրների համար պետք է կրճատվեն մաքսային վերահսկողության բյուրոկրատական քաշքշուկները, արտոնություններ տրամադրվեն աղքատ պետություններին, մեղմացվեն ֆերմերների սուբսիդավորման արգելքները՝ այն դեպքում, եթե նրանք օգնություն են տրամադրում սովյալներին:









































