Բրիտանացի միլիարդատեր և Virgin Galactic կորպորացիայի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը հայտնել է, որ մտադիր է թռչել տիեզերք: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Ծրագրվում է, որ Virgin Galactic SpaceShipTwo-ն իր առաջին թռիչքը կիրականացնի առաջիկա կես տարում: Բրենսոնը համակարգի հուսալիությունը ցույց տալու համար որոշել է դառնալ մոլորակի վրա առաջին տիեզերական զբոսաշրջիկներից մեկը: Նշվում է, որ 67-ամյա միլիարդատերը արդեն մարզվում է ցենտրիֆուգում:
Թռիչքը դեպի տիեզերք պետք է տեղի ունենա 2,5 ժամում, որից 5-6 րոպեն անձնակազմը կլինի անկշռության մեջ: Տիեզերանավի մեկ տոմսի արժեքը հավասարազոր է 250 հազար դոլարի:









































