Բորիս Բերեզովսկու մահվան հետ կապված հետաքննությունը կանցկացվի 2014-ի մարտի 26-27-ին՝ Վինձորում: Ընթացակարգի սկիզբը նշանակված է յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 10:00-ը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ 67 տարեկան Բորիս Բերեզովսկուն մահացած վիճակում հայտնաբերել են նրա նախկին կնոջ տան լոգարանում՝ Բերքշիրում, 2013-ի մարտի 23-ին:
Մահվան նախնական պատճառը համարվում է կախվելը:
Եթե հետաքննությունը համարի, որ նա մահացել է բռնության արդյունքում, ապա գործը կփոխանցվի քրեական դատարան:








































