Եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրեն չեն անհանգստացնում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:
«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում, եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու։ Երբ որ նայենք, կտեսնենք քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակա կառույցներում աշխատանքների առումով ավելի են վերահսկողություն իրականացնում և ավելի նորմալ են ծառայությունները մատուցվում: Աշխարհը զարգանում է, քաղաքացիների պահանջը բարձրանում է և մեր ծառայությունների որակը ավելին պետք է լինի, քան եղել է նախկինում»,- ասաց նա: