Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ։ Այդ մասին վարչապետն ասել է այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։
«Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են և այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշել է Փաշինյանը։









































