Չնայած ՀՀԿ որոշ անդամներ, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային հարցի քննարկման «կնքահայր» Արծվիկ Մինասյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել էին, որ իշխանությունը, ըստ ամենայնի, առաջիկա արտահերթ նստաշրջանում մասնակիորեն կվերանայի օրենքը` տուգանքների մասով հետաձգումներ անելով, երեկ թերթը տեղեկացել է, որ քաղաքական որոշում է կայացվել` չհետաձգել օրենքի կիրարկումը:
Ավելին` երեկ վարչապետի մոտ «էքստերն» հավաք է տեղի ունեցել. հավաքվել են «ալամ աշխարհի» հաշվապահներն ու կադրերի պետերը` Վաչե Գաբրիելյանը բացատրել է կուտակային համակարգի բոլոր հմայքները: Թեև այդ «հմայքներն» ի հայտ կգան կիրառման ընթացքում:








































