Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի այրին` Սուհա Արաֆաթը, հայտարարել է, որ մտադիր է վիճարկել ֆրանսիացիների բժշկական եզրակացությունը` իր ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ:
Սուհա Արաֆաթն իր որոշման մասին հայտարարել է «Շվեյցարիայի ինստիտուտի իրավական հարցերով մասնագետների և փորձագետների հետ խորհրդակցությունից հետո», ովքեր անալիզի են ենթարկել Արաֆաթի կենսաբանական հյուսվածքների օրինակները:
Պաղեստինի նախկին առաջնորդի այրին նաև նշել է, որ «տեխնիկական խնդիրներ կան ֆրանսիացի մասնագետների զեկույցում, որոնք էլ հանգեցնում են սխալ եզրակացությունների»,- հաղորդում է Ria Novosti-ն:









































