Վարչապետը ցանկանում է ծանոթանալ մշակույթի ոլորտին առնչվող խնդիրներին, դուք ունեք որևէ խնդիր, որը կցանկանայիք բարձրաձայնել, «Առաջին լրատվական»-ի հարցին երգիչ Արսեն Գրիգորյանն ասաց․ «Շատ-շատ խնդիրներ կան, բայց մի կարևոր խնդիր կա, որ շատ կուզեի, որ դրա մասին խոսվեր, և ճիշտ լուծում գտնվեր այդ գլոբալ հարցին»։
Երգիչը նաև հավելեց, որ կան խնդիրներ, որոնց բարձրաձայնումից, գուցե, նա կդառնա շատերի թշնամին, բայց այդ խնդիրներն կարևոր են բոլորի համար։
Ըստ Արսեն Գրիգորյանի՝ ամեն դեպքում կառավարությունում ցանկալի է լինեն անփորձ, բայց նոր, երիտասարդ դեմքեր։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































