Boeing ավիաընկերությունը նախատեսում է 10 մլրդ դոլար ծախսել 777X օդանավերի գործարանի կառուցման համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործարանը կտեղակայվի խոշոր օդանավակայանի և երկաթգծի մերձակայքում: Բացի այդ, ընկերությունը հույս ունի ցածր գնով կամ անվճար տարածք ձեռք բերել:
777X շարքը 777 ինքնաթիռների նոր տարբերակն է, որը Boeing-ի, այսպես ասած, «հիմնասյունն է»: Համաձայն վերջին հետազոտությունների` 777X-երի արտադրությունը թույլ կտա 56 հազար աշխատատեղեր ստեղծել և մոտ 20 մլրդ տնտեսական եկամուտ կբերի այն շրջանին, որտեղ կտեղակայվի գործարանը:









































