ՀՀ սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում:
«Սահմանադրական դատարանը չի համագործակցում որեւէ քաղաքական ուժի հետ: Սահմանադրական դատարանը կատարում է իր գործառույթները»,- ասաց Թովմասյանը` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունների եւ համագործակցության հնարավորության մասին հարցին: Հարցին՝ արդյո՞ք ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները Թովմասյանի հետ համատեղ ստեղծված Սահմանադրության հետեւանք չէին, Սահմանադրական դատարանի ղեկավարը հավաստիացրեց, որ Սահմանադրությունը, որի ստեղծմանն ինքը մասնակցել է, բարձր գնահատականի է արժանացել հայրենական եւ օտարերկրյա հեղինակավոր փորձագետների կողմից, եւ մտավախությունների առիթ չի տվել:







































