Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նաև Լեռնային Ղարաբաղին ներգրավելը ծիծաղելի է։ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով հայկական կողմի համապատասխան պահանջը, հայտնում է interfax.az-ը:
«Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ես նրանց ասացի, որ նման պահանջը ծիծաղելի է»,- ասել է երկրի արտգործնախարարը՝ նշելով, թե «այդ առաջարկը խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է տապալել խաղաղ գործընթացը»:
Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ «բնականաբար, տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ:








































