Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Այտոր Կարանկան պատմել է դարպասապահ Իկեր Կասիլյասի` պահեստայինների նստարանին հայտնվելու պատճառների մասին:
«Ես ու Ժոզե Մոուրինյոն երկար ենք մտածել այս իրավիճակի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ Իկերը շարքային ֆուտբոլիստ չէ: Մենք զգացինք, որ նա պետք է ավելի լավ խաղա: Չգիտեմ` արդյոք հասկացավ նա, թե ինչու հայտնվեց պահեստայինների նստարանին:
Նմանատիպ իրավիճակներում են հայտնվել նաև Ֆերնանդո Հիերոն, Մանուել Սանչիսը, Ռաուլը: Կարծում եմ, որ նա պետք է հասկանա այս իրավիճակը:
Մենք ընկերներ ենք: Ներկայումս կապ չենք պաշտպանում, քանի որ ես լքել եմ ակումբը, սակայն, անկեղծ խոստովանում եմ, որ այս բոլոր 3 տարիներին, հատկապես նախորդ մրցաշրջանի վերջնամասին, մեր հարաբերությունները իդեալական չեն եղել»,- ասել է Կարանկան:








































