Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի շուրջ դարձյալ քննարկումներ են ծավալվում հարկային վճարումների շուրջ, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունը անցած տարի Մեծ Բրիտանիայում ու արտասահմանյան այլ շուկաներում վաստակած մոտավորապես 645 մլն ֆունտ սթեռլինգ է ուղղել Կայմանյան կղզիներ, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ Facebook-ն օգտագործում է Իռլանդիայում գտնվող դուստր ընկերությունը ամբողջ աշխարհից եկամուտներ հավաքելու համար: Դուբլինում հաշիվները ցույց են տալիս, որ 2012-ին միջազգային շահույթը հասել է 1,5 մլրդ ֆունտ սթեռլինգի՝ համեմատած 2011-ի 840 մլն ֆունտ սթեռլինգի հետ:
Սակայն աշխարհում խոշորագույն սոցցանցից Իռլանդիայի կառավարությունը 2012թ. գանձել է միայն 4,4 մլն ֆունտ սթեռլինգ հարկ:








































