Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը ԱՄՆ-ի նոր վարչակազմն «իսկական խնդիր» Է համարել Եվրամիության համար, փոխանցում է EurActiv-ը։
«Սա ԱՄՆ-ի առաջին վարչակազմն Է, որը կարծում Է, թե ամերիկյան շահերին համապատասխանում Է ոչ թե միասնական, այլ պառակտված Եվրոպա ունենալը: Դա իրական խնդիր Է Եվրոպայի համար»,- ասել է Թիմերմանը։
«Անդրատլանտյան հարաբերությունների առանձին բաներ, որոնք, ինչպես մենք կարծում Էինք, երբեք չեն փոխվում, վիճարկվում են՝ առևտրի եւ անվտանգության հարցերը»,- ասել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի առաջին փոխնախագահը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն անդրատլանտյան գործընկերության համոզված կողմնակիցն Է, ավելի վաղ հայտարարել Էր, որ Եվրոպան պետք Է շնորհակալ լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նրա քաղաքականության հետեւանքով եվրոպացիները ձերբազատվեցին բոլոր պատրանքներից, այժմ հարկավոր Է պատրաստ լինել այն սցենարներին, երբ ԵՄ-ին հարկ կլինի ինքնուրույն գործել։











































