Իրանի բարձրագույն առաջնորդ Ալի Համենեին ԱՄՆ-ին վերագրել է «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի մշտապես պարտվող կատվի դերը: Այդ մասին գրում է Bloomberg-ը:
![]()
«ԱՄՆ-ը դիմում է քաղաքական, տնտեսական, ռազմական և քարոզչական տարատեսակ թակարդների, որպեսզի վնաս հասցնի պետությանը: Սակայն բոլոր այդ փորձերը ձախողվում են, ինչպես հայտնի Թոմ կատուն, Վաշինգթոնը մշտապես տանուլ է տալու»,- ասել է Համենեին:
Համենեիի խոսքերը արձագանքն էին Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պայմաններին, որոնք առաջադրել է Պետդեպը:








































