Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն Իրան, որի ժամանակ ծրագրվում է քննարկել մասնավորապես իրանական միջուկային ծրագիրը, նախատեսված է դեկտեմբերի 10-11-ին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությանը:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի կարգավորումը՝ Ժնևում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների կոնտեքստում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: