Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի օր առաջ այցելել է հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց նախարարը:
«Այցելել եմ նրան մի քանի օր առաջ: Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական հայացքների մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է»:









































