Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
Հայաստանն ունի երեք պատվիրակ՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
8-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը առաջատարների շարքում են: Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն ունեն 5.5- ական միավոր:
Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին: