Նյու Յորքի դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Twitter-ի իր օգտահաշվում՝ @realDoanldTrump-ում արգելափակել իր որոշումները քննադատողներին, հաղորդում է NBC News-ը։ Սակայն դատարանի վճռում չի կարգադրվում չեղարկել արդեն գոյություն ունեցող արգելափակումները։
Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել 7 արգելափակված օգտատեր՝ Կոլումբիայի համալսարանին կից իրավապաշտպան կառույցի աջակցությամբ։
Հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ նախագահը, արգելափակելով Twitter-ի հետևորդներին, խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին դրույթը, որը երաշխավորում է խոսքի ազատության և բողոք հայտնելու իրավունքը։ Հայցորդներն արգելափակումը «այլախոհությունը ճնշելու փորձ» են համարել։









































