Կավը, որն առկա է եղել Խաղաղօվկիանոսյան ու Հյուսիսամերիկյան տեկտոնական սալերի միջև, դարձել է պատճառ, որ դրանք բավական հեռանան միմյանից, ինչը իր հերթին առաջացրել է ուժեղ ցունամիներ, որը պատուհասել էր Ճապոնիան 2011թ.: Այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված 3 հոդվածներում:
Ճապոնիայում 2011թ. երկրաշարժը անհամեմատ ավելի ուժեղ էր, քան կարող էին ենթադրել սեյսմոլոգները: Որպեսզի պարզեն դրա պատճառները, 2012թ. 10 երկրի 27 գիտնականներ արշավախումբ էին կազմել:
Ճապոնական իջվածքում՝ 7 կմ խորության վրա, նրանք 800 մետր խորությամբ հորեր էին փորել՝ ուսումնասիրելով երկրակեղևի ճեղքման գոտին:
2011թ. Ճապոնիայում տեղի ունեցավ սալերի առավել ուժեղ խախտում՝ Հյուսիսամերիկյանը տեղաշարժվեց 30-50 մ առաջ ու 10 մետր բարձրացավ՝ դառնալով ուժեղ ցունամիի պատճառ:
Գիտնականների խոսքով՝ սալերի արանքում գտնվող հողի մեջ առկա է եղել մեծ քանակությամբ կավ, որն աչքի է ընկնում լպրծունությամբ ու սահելու ունակությամբ, գրում է RIA Novosti-ն:









































