Ճապոնիայի իշխանությունները մտադիր են մոտակա ժամանակներս չեղյալ հայտարարել շուրջ 50 տարի երկրում գործող սպառազինման արտահանման արգելքը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ճապոնիայի կառավարությունը համապատասխան նախաձեռնությունը փոխանցել է Լիբերալ-դեմոկրատական իշխող կոալիցիայի քննարկմանը:
Փաստաթղթի նպատակն է զգալիորեն փոփոխել սպառազինման արտադրության և մատակարարումների ազգային քաղաքականությունը:
Զենքի արտահանման էմբարգոն կոմունիստական երկրների հակամարտությունների գորտիներ Ճապոնիայում գործում է 1967թ.: Արդյունքում արգելվող միջոցներն ընլայնվել են:
Կառավարության ներկայացրած փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ նախատեսվում է մատակարարումներն իրականացնել միայն այն դեպքում, եթե ներմուծող երկիրը կարողանա ամբողջությամբ երաշխավորել Ճապոնիայի անվտանգությունը:









































