Ամերիկացի գեղանկարիչ Էդվարդ Հոփերի նկարը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 40.4 մլն դոլարով: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է աճուրդի տան կայքը:
«Ուիհոքենում արևելյան քամին» (East wind over Weehawken) նկարը ստեղծվել է 1934-ին ու դարձել վարպետի ամենաթանկ գործը:
Կտավում Հուդզոն գետի ափին գտնվող փոքրիկ քաղաքի մարտյան բնանկարն է:
Անձամբ նկարիչը այդ ստեղծագործությունը անվանել է իր ամենալավ աշխատանքը, ինչի հետ համաձայնել են ոչ միայն երկրպագուները, այլև նրա ստեղծագործության քննադատները:
Հոփերը շարունակել է ամերիկյան ռեալիզմի ավանդույթները:








































