Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Մաքսային միությանը կամ Եվրամիությանը անդամակցելու մասին՝ նշեց, որ նման խնդրահարույց հարցերում պետությունը պետք է հանրաքվե անի: «Ինչ կատարվեց Ուկրաինայիում, երբ հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրից, և ինչ եղավ Հայաստանում: Կարող ենք ասել, որ այնտեղ գոնե մի ստվար զանգված ուզում է ասոցացում, իսկ Հայաստանում դրա դեմ արտահայտվեց գոնե մի երկու հարյուր հոգի»,- ասաց նա:
Խոսելով դեկտեմբերի 2-ին Մաքսային միության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված ակցիայի մասին՝ նա նշեց, որ մի ակցիա, որտեղ ոստիկաններն ու լրագրողներն ավելի շատ են, քան ակցիայի մասնակիցները, արդեն ինչ-որ չափանիշ է. «Պուտինի այցի մեսիջները տրվեցին ֆոտոշարքով. մեսիջը գազի գինն էր. էականն այն է, որ ֆիքսեց՝ իջեցնում է գինը և որ չի փոխվելու առաջիկա տարիներին»:
Նրա համոզմամբ՝ ինչպես մենք մեզ վերաբերվենք, այնպես էլ այլ պետություններն են վերաբերվելու, իսկ վերջին քսան տարիների ընթացքում մենք մեզ շատ վատ ենք վերաբերվում:
Կարեն Քոչարյանը ասուլիսի ավարտին խոսելով Что? Где? Когда? Խաղի մասին՝ նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանի և բանավեճի չի բռնվի այն մարդկանց հետ, ում պայքարն ավարտվում է միայն աղոթքով:
Լուսանկարը՝ Photolure-ի











































