Աշխարհի 2014 թվականի առաջնության մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների հետ խորհրդակցելուց հետո ՖԻՖԱ-ն հավանություն է տվել Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի առաջարկին:
Մասնագետը դիմել էր կազմակերպության ղեկավարներին` խաղակեսերի ընթացքում երկու րոպե ընդմիջման թույլտվություն ստանալու խնդրանքով: Պրանդելիի կարծիքով` այդ միջոցով ֆուտբոլիստներն ավելի հեշտ կհաղթահարեն Քաթարի ամառային բարձր ջերմաստիճանը:
Հիշեցնենք` «Մունդիալ-2014»-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը կկայանա այսօր` դեկտեմբերի 6-ին:








































