Sunday, 05 05 2024
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի

Ինչ կապ ունի Նորատուսցի Ալիկի թիկնապահ «Բդոն» արյունոտ ռազբորկայի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարանը այս նիստում պետք է մեղադրող Գ. Գևորգյանի միջնորդությամբ լրացուցիչ հարցաքններ երկու վկայի՝ Չարբախցի Գեղամի որդի Գոռին ու Միսակ Միրիջանյանին:

Գոռ Իսրայելյանը հայտնեց, որ սահմանադրական իր իրավունքով հրաժարվում է հոր գործով լրացուցիչ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Վկա Միսակ Միրիջանյանին դատարան չէին ներկայացրել:

Մեղադրող Գ. Գևորգյանը միջնորդեց, որ դատարանը ևս մեկ անգամ բերման ենթարկելու որոշում կայացնի, որպեսզի վկային անպայման ներկայացնեն դատարան: Սակայն դահլիճում գտնվող որոշ իրազեկներ հայտնեցին, որ այս վկան Հայաստանում չէ, գտնվում է ԱՄՆ-ում: Դատարանը հարցում կանի՝ պաշտոնական պատասխան ստանալու համար՝ հատե՞լ է վկան ՀՀ պետական սահմանը, թե՞ ոչ:

«Նորատուսցի Ալիկի» շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Պաշտպանը նշեց, որ գործով օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել են կասկածյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Գաղտնալսումները թույլատրելու՝ ոստիկանության միջնորդությունը քննարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, միջնորդությունը բավարարվել է, գաղտնալսումները թույլատրվել են:

Այնուհետև այդ գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանելու, միմյանց հետ խոսողների ձայների նույնականացում կատարելու համար դատատեսաձայնագրառական փորձաքննության են ուղարկվել հիշյալ գաղտնալսումների ձայնագրությունները, ինչպես նաև Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի, Արմեն Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստերի ձայնագրառումները: Սակայն փորձագետները պատասխանել են, որ դատական նիստերի ձայնագրառումները պիտանի չեն ձայների նույնականացում կատարելու համար:

Այդ ժամանակ Բանդուրյանի, Իսրայելյանի, Գասպարյանի ձայների նմուշները ստանալու նպատակով կատարվել է «Ներքին դիտում» գործողություն՝ խոսել են վերոհիշյալ երեքի հետ, գաղտնի ձայնագրություն են կատարել, ապա այդ ձայնագրություններն ուղարկել են փորձաքննության՝ որպես հիշյալ երեքի ձայների նմուշներ: Փորձաքննությունը կատարվել է, ձայների նույնականացումը իրականացվել է, ու գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանվել են:

«Ներքին դիտում»-ն իրականացնելու թույլտվություն ստանալու համար ոստիկանությունը դարձյալ միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, միջնորդությունը քննարկվել ու բավարարվել էր:

Փաստաբանը վերը հիշատակված երկու միջնորդությունները, դրանց կցված նյութերը, դատարանում դրանց քննարկման վերաբերյալ նյութերը պահանջել էր դատարանից, սակայն ստացել էր միայն գաղտնալսումները գաղտնազերծելու և վերծանելու վերաբերյալ դատարանի որոշման պատճենը:

Փաստաբանի կարծիքով՝ հիշյալ գաղտնալսումների վերծանումները, որ կատարվել են՝ «Ներքին դիտում» գործողության ժամանակ կատարված ձայնագրությամբ ձայների նույնականացման հիման վրա, դրված են իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում: Այս ապացույցին առնչվող բոլոր նյութերը մեղադրանքի կողմն ունեցել է իր տրամադրության տակ, իսկ պաշտպանական կողմը դրանք չունի, մինչդեռ դրանք կարևոր են՝ հատկապես «Ներքին դիտում» գործողության կատարման, դրա հիման վրա ձայների նույնականացման անօրինականությունը, օրենքի խախտմամբ այդ ապացույցների ձեռքբերումը հաստատելու համար: Խախտվում են «զենքերի հավասարության», մրցակցային դատաքննության կարևոր սկզբունքները:

Պաշտպանը նշեց, որ վերը հիշատակված ոստիկանական միջնորդությունները, դրանց կից նյութերը, դատարանում դրանց քննարկման ընթացքը պետք է հայտնի լինի նաև սույն դատարանին՝ այս գործով անաչառ դատական ակտ կայացնելու համար.

«Ի՞նչ է տեղի ունեցել այդ միջնորդությունների քննարկման ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընեդհանուր իրավասության դատարանում»,- հարց հնչեցրեց պաշտպանը:

Նա միջնորդեց, որ դատարանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջի վերոհիշյալ երկու միջնորդությունների, դրանց կցված նյութերի, դատարանում այդ միջնորդությունների քննարկման ու կայացված որոշումների պատճենները՝ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպանությունն արդյունավետ, մրցակցային սկզբունքին համապատասխան իրականացնելու նպատակով:

Պաշտպանի միջնորդության դեմ առարկեց միայն մեղադրող Գ. Գևորգյանը՝ նշելով, թե ինքը տպավորություն ստացավ, որ պաշտպան Ե. Սարգսյանը ոչ թե միջնորդություն էր անում, այլ բողոքարկում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումները. պաշտպանի միջնորդության հիմքում կասկածներն էին, թե հիշյալ ընդհանուր իրավասության դատարանը որոշումները կայացրել է օրենքի խախտումներով ու չարաշահումներով: Մեղադրողն ընդգծեց, որ ներկա ընդհանուր իրավասության դատարանի լիազորություններից դուրս է իրեն հավասարազոր մեկ այլ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումների օրինականությունը ստուգելը:

Նման ընթացակարգ չկա՝ շեշտեց մեղադրողը: Հիշյալ որոշումները պաշտպանական կողմը ժամանակին չի վիճարկել վերադաս դատական ատյանում, բաց է թողել բողոքարկման ժամկետները, իսկ հիմա պաշտպանի միջնորդածն իրավունքի տեսակետից անթույլատրելի է:

Պաշտպան Երեմ Սարգսյանը ռեպլիկով հանդես եկավ՝ նշելով, որ իր միջնորդության մեջ «բողոքարկման նշույլ անգամ չկար», պաշտպանական կողմը նոր փաստաթղթեր է պահանջում այն մարմնից, ում տիրապետության տակ դրանք գտնվում են:

Դատարանը պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստում:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ 2018 թվականի ապրիլի 24-ին Չարենցավանում հնչած կրակոցների գործով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի ու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով, իսկ կասկածվողների մեջ է «Լիա» գեղեցկության սրահում կատարված արյունոտ «ռազբորկայի» գործով ամբաստանյալ, Ալիկ Բանդուրյանի թիկնապահ Արմեն Գասպարյանը՝ «Բդոն»:

Վերջինս «Լիայի» գործով ազատության մեջ գտնվող ամբաստանյալ է, այս դատական նիստին էլ նա ներկայացավ՝ որպես ազատության մեջ գտնվող ամբաստանյալ:

Նիստի ավարտին լրագրողների՝ Չարենցավանում հնչած կրակոցների գործի վերաբերյալ հարցերին «Բդոն» չցանկացավ պատասխանել, միայն ասաց. «Ես բան չունեմ արած», այնուհետև դատողություն արեց, որ մեր երկիրն այժմ օրենքի երկիր է, եթե ինքը մի բան արած լիներ, իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք կլիներ, սակայն քանի որ ինքը ոչինչ չի արել, ոչ մի այլ գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում