Նյու Յորքի քաղաքապետը հրահանգել է, որպեսզի ոստիկանները չձերբակալեն հասարակական վայրերում կանեփ օգտագործողներին: Դրա փոխարեն ոստիկանության աշխատակիցները այժմ պետք է օրինախախտներին միայն դատարան ներկայանալու ծանուցագիր հանձնեն: Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Հանգստի նպատակով մարիխուանայի օգտագործումը շուտով օրինական է դառնալու նահանգում: Շատ կարևոր է մեր քաղաքացիներին դրան նախապատրաստելը»,- ասել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքն արդեն սկսել է կանեփի օգտագործման և պահպանման համար նախատեսված պատժամիջոցների վերանայման ուղղությամբ աշխատանքները: Նոր խափանման միջոցների նախագիծը կներկայացվի քաղաքապետին 30-օրյա ժամկետում:








































