Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ օտարերկրյա քաղաքացիների համար կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող դրույքաչափեր:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ նախկին կառավարությանը թույլ էր տվել դա կանոնակարգել ինքնուրույն. «Իսկ հիմա առավելագույն չափ եք սահմանում, որ կառավարությունը դրանից ավելի չկարողանա սահմանել: Ո՞րն է խնդիրը»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ նախկինում էլ կառավարությունը այդ լիազորությունը չուներ. «Միայն մեկ դեպք կար»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































